02 Սեպ
2026
27° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գագիկ Խաչատրյանին խոշտանգում են. ահազանգ՝ պաշտպաններից

Գագիկ Խաչատրյանին խոշտանգում են. ահազանգ՝ պաշտպաններից

Գագիկ Խաչատրյանին դատարան են տեղափոխել պատգարակով, իսկ Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։ ՊԵԿ նախկին նախագահի առողջական վիճակի վերաբերյալ պաշտպանների և դատախազության ներկայացրած գնահատականները էապես տարբեր են։ Խաչատրյանի մոտ տարիներ շարունակ արձանագրվել են մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ողնաշարի ստենոզ, ռադիկուլոպաթիա, շարժողական ֆունկցիայի խանգարում, ծնկահոդերի դեֆարթրոզ և գլխուղեղի իշեմիկ ախտահարում։

Պաշտպանները պնդում են, որ նա անհապաղ բուժման կարիք ունի, մինչդեռ դատախազությունը հղում է անում նոր դատաբժշկական փորձաքննությանը։ Խաչատրյանի՝ պատգարակով դատարան տեղափոխվելուց հետո հարցը ուսումնասիրում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ