Գազայում հրադադար չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացրել պատանդների ցուցակը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադար չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի փոխանցել ազատ արձակվող պատանդների ցուցակը:
Ավելի վաղ տեղի ԶԼՄ-ները գրել էին, որ շարժումը տեխնիկական պատճառներով հետաձգում է պատանդների ցուցակի փոխանցումը։
Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գիշերը Նեթանյահուն անվտանգության հետ կապված իրավիճակի գնահատում է անցկացրել՝ կապված առևանգվածների ցուցակի ստացման ուշացման հետ, որոնք, ինչպես սպասվում է, ազատ կարձակվեն: Վարչապետը բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտնի ժամը 8.30-ին (Երևանի ժամանակով՝ 10.30), չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է տրամադրել: