
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ճանապարհին․ մեկ քաղաքացի տեղում մահացել է, իսկ 4 վիրավորներից 3-ն անչափահաս են
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, կա 4 վիրավոր, վիրավորներից 1-ը տեղափոխվել է մոտակա բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


