
Բրիտանական դրոշով զբոսանավը վտանգավոր չափով մոտեցել է ռուսական ռազմանավին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի օրը Լա Մանշ նեղուցում ռուսական «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանավը հայտնաբերել է իրեն մոտեցող բրիտանական դրոշով զբոսանավ․ գրում է РИА Новости-ն։
«Հունիսի 16-ին «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատի անձնակազմը Լա Մանշ նեղուցում հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի դրոշով ընթացող «Bright Future» քաղաքացիական առագաստանավը, որը շարժվում է մեր ռազմանավի հետ վտանգավոր մերձեցման ուղղությամբ»,- ասվում է «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանավի անձնակազմի տարածած հաղորդագրության մեջ։


