
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Վթարի հետևանքով 3 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական տարբեր հաստատություններ։ Նրանցից մեկին հոսպիտալացվել է մայրաքաղաքի ԲԿ-ներից մեկում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


