16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետ գործարքը տեղափոխվում է երկրորդ փուլ․ Թրամփի ելույթը՝ կետերով

Իրանի հետ գործարքը տեղափոխվում է երկրորդ փուլ․ Թրամփի ելույթը՝ կետերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է Իրանին, Լիբանանին, Իսրայելին առնչվող մի շարք հարցերի, ինչպես նաև ուկրաինական հակամարտությանը։

Թրամփի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․

  • Իրանի հետ համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, և կարծում եմ՝ այն հաջող կլինի։ Գործարքը տեղափոխվում է երկրորդ փուլ, որը, իմ կարծիքով, ավելի հեշտ կլինի։
  • Ես երբեք հետաքրքրված չեմ եղել վարչակարգի փոփոխությամբ, սակայն Իրանում այն, կարծես, արդեն տեղի է ունեցել։
  • Ես չեմ հավատում վարչակարգի փոփոխությանը։ Տարիներ շարունակ տեսել եմ նման փոփոխություններ, և դրանք երբեք արդյունավետ չեն եղել։ Դրանք պետք է բնական կերպով տեղի ունենան։
  • Իմ կնքած համաձայնագրով, եթե Իրանը միջուկային զենք ստանա, նրանք կպայթեցվեն։ Օբամայի համաձայնագրով նրանց թույլատրվեց միջուկային զենք ունենալ։Օբաման Իսրայելը զոհաբերեց հանուն Իրանի։
  • Իրանի ներկայիս ղեկավարությունը շատ ռացիոնալ մարդկանցից է կազմված: Նրանց հետ հեշտ է աշխատել․ նրանք ուժեղ և խելացի մարդիկ են։ Նրանք արմատական գաղափարներ չունեն և փորձում են օգնել իրենց երկրին։
  • Եթե չլիներ Միացյալ Նահանգները, Իսրայելը հիմա գոյություն չէր ունենա։ Իսրայելում յուրաքանչյուր խելացի մարդ դա գիտի։
  • Ես հիանալի հարաբերություններ ունեմ Նեթանյահուի հետ, սակայն նա պետք է ավելի պատասխանատու մոտեցում ցուցաբերի Լիբանանի հարցում․ Լիբանանը ժամանակին շատ ուժեղ երկիր էր։
  • Ես առաջարկել եմ Իսրայելին, որ Սիրիային թույլ տա զբաղվել «Հեզբոլլահ»-ի հարցով։ Անկեղծ ասած, կարծում եմ, նրանք դա ավելի լավ կանեին։
  • Ամեն անգամ, երբ Իսրայելը փորձում է որևէ մեկին գտնել, պետք չէ բազմաբնակարան շենք ավերել։ Այդ շենքերում կան բազմաթիվ մարդիկ, և նրանք բոլորը «Հեզբոլլահ»-ի անդամներ չեն։
  • «Ռուսաստանը պետք է համաձայնության գա։ Ռուսաստանը, ինչպես նաև Ուկրաինան, ահռելի թվով մարդկային կորուստներ է ունեցել։
  • Ուկրաինայի պատերազմը մեզ վրա ոչ մի ազդեցություն չունի, բացի նրանից, որ մենք զենք ենք վաճառում։ Մենք այդ ամենից հազարավոր մղոններ հեռու ենք գտնվում։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026