27 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չվճարող քաղաքացին կտուգանվի. փոխքաղաքապետ

Չվճարող քաղաքացին կտուգանվի. փոխքաղաքապետ

Մետրոյի կայարաններում կուտակումներ միշտ են եղել, պարզապես դուք օգոստոսի 1-ին եք այնտեղ եղել և այդ ժամանակ եք ֆիքսել.  Երևանի քաղաքապետարանում հրավիրած ասուլիսի ժամանակ ասել  է  փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Քանի որ արդեն թղթային տարբերակով վճարումը չի գործում, 2-5 րոպե մարդիկ հերթ են կանգնում իրենց քարտերը լիցքավորելու համար: Ես մեր քաղաքացիներին առաջարկում եմ նախապես լիցքավորել, որպեսզի հետագայում նման հերթեր չառաջանան»,- նշել է Գրիգորյանը:

Անդրադառնալով  վալիդատորների պարբերական խափանումներին և բանկային հաշվից կրկնակի գումար գանձելուն՝ փոխքաղաքապետը պարզաբանում է. գումարը գանձվում է ավտոմատ՝ նախկինում մնացած պարտքի փոխարեն: 

«Երբ մեկ անգամ վճարում եք, համակարգը չի ընդունում, երկրորդ անգամ վճարելիս գանձում է նախորդի գումարը: Իսկ ինչ վերաբերում է վալիդատորների երբեմն-երբեմն չաշխատելուն, վստահեցնում եմ, չկա որևէ երկիր, որ ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելիս համակարգային խափանումների չի բախվում»,- ասել է նա: 

Գրիգորյանն արձանագրում է. բանկային համակարգը ևս անխափան չի աշխատում, և ավտոբուսների վալիդատորներն ու սուպերմարկետների տերմինալները աշխատում են հակառակ տրամաբանությամբ:

«Կարող է ամբողջ համակարգը խափանված լինել, սուպերմարկետներում հնարավոր չլինի վճարում կատարել, սակայն ավտոբուսում վճարումը հաջողվի: Նման խնդիրներից խուսափելու համար է առաջարկը, որ քաղաքացիները վճարեն կա՛մ բջջային հավելվածով կա՛մ տրամադրված քարտերով»,- եզրափակել է  փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից վճարային համակարգում չեն գործում վճարային կտրոններ. ավտոբուսներում և մետրոյի կայարաններում կարելի է վճարել միայն ԹելՍել հավելվածի կամ տրամադրված քարտի միջոցով: Քաղաքացիները, որոնք կփորձեն երթևեկել անվճար, կտուգանվեն հսկիչների կողմից:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026