29 Հնս
2026
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարի կողաշրջման հետևանքով 20 մարդ է զոհվել

Գազայում հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարի կողաշրջման հետևանքով 20 մարդ է զոհվել

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը այսօր հայտարարել է, որ անկլավի տարածքում բեռնատար է կողաշրջվել. փոխանցում է The Guardian-ը:

Փախստականների ճամբարի մոտ տեղի ունեցած պատահարի հետևանքով զոհվել է 20 մարդ, հաղորդում են տասնյակ տուժածների մասին:

«Քսան մարդ զոհվել է և տասնյակ մարդիկ տուժել են օգնություն տեղափոխող բեռնատար մեքենայի կողաշրջման հետևանքով, մինչ հարյուրավոր քաղաքացիական անձինք սպասում էին օգնության», – AFP-ին ասել է քաղպաշտպանության գործակալության խոսնակ Մահմուդ Բասալը։

Տեղի ունեցածի համար ՀԱՄԱՍ խմբավորումը մեղադրել է իսրայելական կողմին:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026