
Լուկաշենկոն չի պլանավորում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պլանավորում առաջադրվել ևս մեկ նախագահական ժամկետի համար, և որ Լուկաշենկո կրտսերը իր իրավահաջորդը չէ իշխանության մեջ. այս մսսին վերջինս խոսել է ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահը նաև նշել է, որ ինքը Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփից երիտասարդ է, և լավ ֆիզիկական վիճակում է։
«Ես կփորձեմ ավելի ուժեղ լինել, քան Թրամփը», – նշել է Լուկաշենկոեն։
Նա նաև հավելել է, որ ցանկանում էր լքել պաշտոնը, բայց ստիպված է մնալ իշխանության գլուխ, քանի որ «հարցը դրվել է այնպես, ասես նա դավաճան է և ուզում է փախչել»։
Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994թ. ի վեր:


