ABCMEDIA
Քննարկվում է․ Դավիթ Իշխանյանը՝ Արցախի ԱԺ նախագահին փոխարինելու լուրերի մասին

Քննարկվում է․ Դավիթ Իշխանյանը՝ Արցախի ԱԺ նախագահին փոխարինելու լուրերի մասին

Արցախի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն առաջիկայում հրաժարական
կներկայացնի: Որպես նրան փոխարինող՝ շրջանառվում է ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանի անունը։

Վերջինս ABC Media-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ «Քննարկվում
է»,-կարճ արձագանքեց Իշխանյանը։

Դավիթ Իշխանյանը նշեց նաև, որ վաղը տեղի կունենա ԱԺ նիստ, որի ընթացքում էլ կպարզաբանվեն բոլոր հարցերը։