ABCMEDIA
Իրանն ու ՌԴ-ն խափանելու են Արևմուտքի ազդեցության մեծացումը տարածաշրջանում, նույնիսկ՝ նոր պատերազմ հրահրելով․ իրանագետը՝ Միրզոյանի այցերի մասին

Իրանն ու ՌԴ-ն խափանելու են Արևմուտքի ազդեցության մեծացումը տարածաշրջանում, նույնիսկ՝ նոր պատերազմ հրահրելով․ իրանագետը՝ Միրզոյանի այցերի մասին

Այսօր Թեհրանում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանագետ Հարութ Արթին Առաքելյանի խոսքով՝
Արարատ Միրզոյանի այսօրվա այցը Իրան և վաղվա այցը Ռուսաստան մեկ նպատակ ունի, ներկայացնել
բանակցային գործընթացը վերջին հանդիպումներից հետո։

«Կողմերի մտահոգությունը ոչ թե Արցախի Ադրբեջանի
մաս դառնալն է, ի վերջո, կարող են ասել, ձերն է, ինչ ուզում եք արեք, այլ այն, թե ինչ
ազդեցություն է ունենալու Իրանի ու Ռուսաստանի վրա, եթե տարածաշրջանում մեծանալու է
Արևմուտքի ազդեցությունը, ապա այս պարագայում Իրանն ու Ռուսաստանը լոկ դիտորդներ չեն
լինելու։ Նրանք խափանելու են գործընթացը ցանկացած ձևով, նույնիսկ տարածաշրջանում նոր
պատերազմ հրահրելով»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց իրանագետը։