03 Հուլ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն իշխանության է եկել նախկին նախագահների սխալների հետևանքով․ Թաթոյանի ասուլիսը՝ կետերով

Փաշինյանն իշխանության է եկել նախկին նախագահների սխալների հետևանքով․ Թաթոյանի ասուլիսը՝ կետերով

«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ասուլիս է հրավիրել, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։ Թաթոյանի ասուլիսից կարևոր հատվածներ ներկայացնում ենք ստորև․

  • Նիկոլ Փաշինյանը սնվում է նախկին նախագահներից։ Նա եկել է իշխանության նրանց սխալների հետևանքով։
  • Նիկոլ Փաշինյանն ու նախկին նախագահներն առանց իրար գոյություն ունենալ չեն կարող։
  • Մեկն ուզում է մեզ տանել Բելառուսի հետքերով, մյուսը՝ դարձնի Ադրբեջանի վիլայեթ։
  • Նիկոլ Փաշինյանը երկիրը պահում է ատելության մեջ։
  • Մենք եկել ենք ասելու, որ եկել ենք դառնալու ձեր ձայնը, ճեղքելու ենք այս համակարգը, որը թունավորում է մեր քաղաքական կյանքը։
  •  Մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները իշխանության գալ չի կարող։
  • Չենք կարող ասել, որ նախկին նախագահների օրոք միայն վատ բաներ են եղել, բայց այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր նախագահների թույլ տված սխալների հետևանքն է։
  •  ՔՊ-ն նեգատիվի իշխանություն է, ամբողջը կառուցված է ատելության շուրջ։
  • Մարդկանց անընդհատ զզվեցնում են նույն խնդիրներով, որ մարդիկ չգնան ընտրության, ինչից օգտվում է միայն ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն անձամբ։
  •  Խոսքս ուղղում եմ նախկին նախագահներին՝ եթե դուք ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, չպիտի մասնակցեք ընտրությանը։ Դուք դառնում եք Փաշինյանի ձեռքի գործիքը, դառնում եք ռեժիմի անդամ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026