05 Մայ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն

Գործարար Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տուն է տեղափոխվել։

Երեկվա դատական նիստի արդյունքում դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, արձանագրել է, որ գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը չի կարող պահպանվել, ուստի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառցվեց տնային կալանքը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ դատարանը Կարապետյանի նկատմամբ կիրառել է գրավ և բացակայելու արգելք, նաև արգելել տեսակցել Նարեկ Կարապետյանին։ Միևնույն ժամանակ վերացվել են հրապարակային խոսքի վերաբերյալ սահմանափակումները։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026