10 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու ընտրություն է․ Ավետիք Չալաբյան

Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու ընտրություն է․ Ավետիք Չալաբյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է ոչ թե բաժանել հասարակությանը, այլ միավորել մարդկանց մեկ գաղափարի և մեկ նպատակի շուրջ՝ հանուն ուժեղ ու անվտանգ Հայաստանի։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Գորիսը ծաղկող քաղաք էր՝ զբոսաշրջության կարևոր կենտրոն, զարգացող տնտեսությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Սակայն, նրա խոսքով, սխալ կառավարման և անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ։ Նրա խոսքով՝ ժողովուրդը այլևս չի կարող իր ապագան վստահել կիսագրագետ և անփորձ մարդկանց, որոնք չեն կարողանում պաշտպանել պետական ու ազգային շահերը։

«Պետությունը պետք է վստահել ճանապարհ անցած, փորձություն հաղթահարած և հաջողություններ գրանցած մարդկանց։ Մարդկանց, ովքեր իրենց գործով ապացուցել են, որ կարող են ստեղծել, կառուցել և պատասխանատվություն կրել»,- նշեց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ հունիսի 7-ը սովորական ընտրության օր չէ․

«Հունիսի 7-ը հայ լինել-չլինելու, արժանապատիվ ապագա ունենալու և ուժեղ Հայաստան կառուցելու ընտրություն է։ Մենք պետք է միավորվենք և աջակցենք «Ուժեղ Հայաստանին»»,- ասել է Չալաբյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026