25 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մա՞րդ չեն, քաղաքացի՞ չեն, չե՞ն կարող․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ի քարոզարշավին պոլիկլինիկաների անձնակազմերի մասնակցության մասին

Մա՞րդ չեն, քաղաքացի՞ չեն, չե՞ն կարող․ Անահիտ Ավանեսյանը՝ ՔՊ-ի քարոզարշավին պոլիկլինիկաների անձնակազմերի մասնակցության մասին

Ով որ քարոզարշավում ընդգրկված է, արձակուրդի մեջ է, ինչպես նաև ես՝ արձակուրդի մեջ եմ և օրենքով սահմանված ձևաչափով մասնակցում եմ քարոզարշավին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պոլիկլինիկաների տնօրենները, փոխտնօրենները, ինչու չէ՝ նաև աշխատակիցները ներգրավված են ՔՊ-ի քարոզարշավում։

«Եվ երկրորդ, եթե դա աշխատանքի ժամից դուրս է, ապա մեր բժիշկները, ուսուցիչները ևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն քաղաքական դիրքորոշումներ և ազատ կերպով մասնակցում են ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին, այնպես էլ ընդդիմադիր և բոլոր մնացած կուսակցությունների քարոզարշավներին, և այստեղ որևէ զարմանալու բան չկա, մա՞րդ չեն, քաղաքացի՞ չեն, չե՞ն կարող»,- ասաց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026