
Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 14%-ը ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով․ Պուտինի ասուլիսը՝ կետերով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է լրագրողների հարցերին։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանին առնչվող առանցքային թեզերը։
- ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Երևանի որևէ տնտեսական որոշում չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի հումանիտար կապերը։
- Պետք է հաշվարկել ամեին ինչ և ուշադիր լինել․ Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունից հետո։
- Եվրոպան խոստանում է Հայաստանում ներդնել 2,5 մլրդ եվրո, իսկ Ռուսաստանն արդեն իսկ զգալի ներդրումներ է արել։
- Նախնական գնահատականներով՝ Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը ԵԱՏՄ գծով արտոնությունների չեղարկման պատճառով։
- Երկու երկրների ժողովուրդների մտերմիկ, բարեկամական, կարելի է ասել՝ հարազատական, շփումների պահպանումն առաջնահերթ է։
- Այն ամենն, ինչ լավ է հայ ժողովրդի համար, ընդունելի է նաև Ռուսաստանի համար։
- Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված սովորական պահանջներ։


