31 Մայ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն Հայաստանին զգուշացրել է չկրկնել Ուկրաինայի ճակատագիրը

Լուկաշենկոն Հայաստանին զգուշացրել է չկրկնել Ուկրաինայի ճակատագիրը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է զգույշ լինի ԵԱՏՄ-ԵՄ հարցում ընտրություն կատարելիս, որպեսզի չկրկնի Ուկրաինայի ճակատագիրը։

«Հայերը պետք է շատ լավ մտածեն՝ ինչ են ստանալու և ինչ են կորցնելու։ Կարևոր է, որ չկրկնեն Ուկրաինայի ճանապարհը», – ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է առաջնորդվի ազգային շահերով և սթափ գնահատի հնարավոր բոլոր հետևանքները՝ արտաքին քաղաքական կարևոր որոշումներ ընդունելիս։

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը նշել է, որ հարգում է հայ ժողովրդի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու երկրի ապագան և զարգացման ուղին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026