01 Հնս
2026
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումը

Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից որևէ հաղորդագրություն չի ստացել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների դադարեցման վերաբերյալ։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ եթե Իրանի կողմից բանակցություններից հրաժարվելու մասին հաղորդագրությունները ճիշտ են, ապա դա իրեն «միայն ձեռնտու» է։

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք չափազանց շատ ենք խոսել․ կարծում եմ, որ լռություն լինի, դա շատ լավ կլինի, և այդ լռությունը կարող է շատ երկար տևել», – ասել է նա NBC News-ի հետ զրույցում։

Թրամփն ընդգծել է, որ նույնիսկ բանակցությունների կասեցման դեպքում Միացյալ Նահանգները չի շտապի ռմբակոծել Իրանը։

Հիշեցնենք՝ այսօր իրանական Tasnim գործակալությունը հայտնեց, որ Իսլամական Հանրապետությունը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ պայմանավորված Լիբանանում Իսրայելի գործողություններով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026