04 Հնս
2026
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք օգնել Երևանին և Բաքվին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ռուսական հարթակ պատրաստելու և տրամադրելու հարցում», – նշել է դիվանագետը։

Փոխնախարարը նշել է, որ «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք և համապարփակ կարգավորմանը՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի»։

«Մենք զգալի ներուժ ենք տեսնում 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրները և նրանց պատմական հարևաններին», – հայտարարել է Գալուզինը։

Նա պարզաբանել է, որ «այս մեխանիզմը նախատեսված է տարածաշրջանի խնդիրների լուծմանը նպաստելու համար տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների կողմից՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026