05 Հնս
2026
24° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իտալիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԵՄ 27 երկրներին և ևս 13 այլ երկրի ստեղծել նոր պաշտպանական դաշինք

Իտալիայի պաշտպանության նախարարը կոչ է արել ԵՄ 27 երկրներին և ևս 13 այլ երկրի ստեղծել նոր պաշտպանական դաշինք

Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոն հայտարարել է նոր համաեվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կներառի Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Թուրքիան և Ուկրաինան։

Պաշտպանության նախարարը այս մասին հայտարարել է The New York Times (NYT) հետ զրույցում։

Նրա առաջարկության համաձայն՝ ԵՄ 27 անդամ պետությունները պետք է դաշինք կազմեն ԵՄ անդամ չհանդիսացող 13 այլ նմանատիպ մտածողությամբ եվրոպական պետությունների հետ։

Այս գաղափարի իրականացումն «էականորեն կփոխի» Եվրոպայի հավաքական պաշտպանության կազմակերպումը՝ «ստեղծելով ԵՄ-ի գլխավորած նոր կառույց՝ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ներկայիս համակարգի կողքին»։

Այս մոտեցումն ընդգծում է, թե որքան լուրջ են եվրոպացի առաջնորդները վերաբերվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերին՝ Եվրոպայում Ամերիկայի ռազմական ներկայությունը նվազեցնելու համար։ Կրոզետտոն կարծում է, որ հուսալի եվրոպական պաշտպանական քաղաքականությունն այլևս չի կարող սահմանափակվել ԵՄ անդամ պետություններով և պահանջում է բոլոր այն գործընկերների լիարժեք մասնակցությունը, որոնք կիսում են կենսական շահեր և նշանակալի պատասխանատվություն։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026