
Ընտրախախտումները՝ ժամը 9։30-ի դրությամբ
Ընտրախախտումները՝ ժամը 9։30-ի դրությամբ
- Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող էր շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը:
- Քանաքեռ-Զեյթունի 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:
- Նույն ընտրատեղամասում բաց քվեարկության փորձ է տեղի ունեցել։
- Երևանի Կենտրոն վարչական շրջանի 9/51 ընտրատեղամասում առկա են անհամապատասխանություններ. ընտրողների անուններին ու համապատասխան համարները չեն համընկնում․տեղեկացրել է «Ազատությունը»։ Այս ընտրատեղամաս եկած 10 քաղաքացիներին սարքի տրամադրած թվի դիմաց գրված է այլ մարդու անուն-ազգանուն:շ
- Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ քվեաթերթիկներ է դուրս բերել։ Հանձնաժողովն արձանագրել է դեպքը։
- Խախտում է տեղի ունեցել Ալավերդի խոշորացված համայնքի Մեծ Այրում բնակավայրի 24/37 ընտրատեղամասում․ տեղեկացնում է «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը։ Ոստիկանության ծառայողը գտնվել է քվեարկության սենյակում մինչև 08:00-ն։
- Շենգավիթի 8/9 տեղամասում խախտված քվեախցիկի հետևում թափանցիկ կտոր էր կախված, որից տեսանելի է քվեախցիկի ներսը։
- Վանաձորի 23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը


