
Գագիկ Ծառուկյանին ձերբակալել են, կալանքի միջնորդություն է ներկայացվել․ փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե. հայտնել է կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հավելել է, որ Ծառուկյանին ձերբակալել են, և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։
Այսօր տեղի ունեցած քննչական գործողությունների շրջանակում «Մուլտի գրուպ կոնցեռնի» 10 ընկերություններ այս պահին կապարակնքված են, ինչի հետևանքով 7000 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնված։
Տոնոյանի խոսքով՝ ավարտվել են խուզարկությունները Ծառուկյանի ընդունելությունների տանը․ այնտեղ գտնվող կենդանիները քնեցվել ու տեղափոխվել են։


