17 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ABC-ն, NBC-ն և CNN-ը հրաժարվել են իրենց հիմնական եթերային հարթակներով հեռարձակել Թրամփի ելույթը

ABC-ն, NBC-ն և CNN-ը հրաժարվել են իրենց հիմնական եթերային հարթակներով հեռարձակել Թրամփի ելույթը

Ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերությունները՝ ABC-ն, NBC-ն և CNN-ը, հինգշաբթի երեկոյան իրենց հիմնական եթերային հարթակներով չեն հեռարձակել նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը՝ արժանանանալով նրա քննադատությանը․ գրում է Reuters գործակալությունը։

Նշված հեռուստաալիքները որոշել են իրենց հիմնական եթերային հարթակների փոխարեն նախագահի ելույթը հեռարձակել իրենց այլ մեդիա հարթակներում։

Ելույթի ընթացքում Թրամփը հայտարարել է, որ այն հեռուստաընկերությունները, որոնք չեն հեռարձակել իր ուղերձը, ներգրավված են դավադրության մեջ և պետք է զրկվեն իրենց հեռարձակման լիցենզիաներից։

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ հեռուստաընկերություններն իրավունք ունեն՝ ինքնուրույն որոշելու՝ ինչ հեռարձակել։ Սակայն, պատմականորեն, նրանք ցուցադրել են նմանատիպ ելույթները՝ համարելով, որ դրանք հանրային կարևորություն ներկայացնող տեղեկատվություն են պարունակում։

Ելույթը, որը վերաբերում էր ԱՄՆ-ում ընտրությունների անցկացման անվտանգությանը, հնչել է չորս ամսից կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026