21 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայի վարչապետը հազարավոր միգրանտների մուտքը Սեուտա բնութագրել է որպես «քաղաքի տարածքային ամբողջականության խախտում»

Իսպանիայի վարչապետը հազարավոր միգրանտների մուտքը Սեուտա բնութագրել է որպես «քաղաքի տարածքային ամբողջականության խախտում»

Սեուտան իսպանական քաղաք է, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, արժանի է մեր ամենախիստ դատապարտմանը․ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն՝ անդրադառնալով Մարոկկոյից Իսպանիայի հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտա ավելի քան 49․000 միգրանտների անօրինական մուտքին։

Սանչեսը տեղի ունեցածը բնութագրել է որպես իսպանական քաղաքի տարածքային ամբողջականության խախտում։

«Իսպանիայի կառավարությունը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսներն ու միջոցները՝ Սեուտայի բնակիչների անվտանգությունը, ինչպես նաև ինքնավար քաղաքում խաղաղ համակեցությունն ապահովելու համար», - հայտարարել է Սանչեսը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ