
Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջան այցելած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպիետրոյի հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ ԽՎ միջև համագործակցության օրակարգը, ԵԱՀԿ տարածքում առկա անվտանգային մարտահրավերները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության օրակարգը։
Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումները։ Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված առաջընթացի վերաբերյալ։


