28 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն մշակում է անդամակցության գործողությունների ծրագրեր առավել հեռանկարային թեկնածուների համար. Politico

ԵՄ-ն մշակում է անդամակցության գործողությունների ծրագրեր առավել հեռանկարային թեկնածուների համար. Politico

Եվրամիությունը կարող է նպատակային ամսաթվեր սահմանել Չեռնոգորիայի (Մոնտենեգրո), Ուկրաինայի, Մոլդովայի և Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունների հիմնական փուլերի ավարտի համար․ գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյայի։

Հրապարակումը նշում է, որ Բրյուսելը քայլ առ քայլ ծրագրեր է մշակում ամենախոստումնալից թեկնածուների համար։

Առաջին անգամ քննարկվում է բանակցությունների հիմնական փուլերի համար նպատակային ամսաթվերի սահմանումը։

«Ճանապարհային քարտեզները» թույլ կտան ավելի ճշգրիտ սահմանել յուրաքանչյուր թեկնածու երկրի պահանջները։ Դրանք նաև կպարտավորեցնեն ԵՄ ներկայիս անդամներին համակարգել գործընթացում առաջընթացը, գրում է լրատվամիջոցը։

Politico-ի տվյալներով՝ եթե բարեփոխումները շարունակվեն, թեկնածուներն առաջին անգամ կստանան անդամակցության երաշխիքներ։ Բացի այդ՝ կսահմանվեն բանակցությունների ավարտի նախնական ժամկետներ։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ