15 Հոտ
2024
13.7° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ձայնը լսելի կդառնա միայն բանակցողի գիտակցված հեռանալուց հետո․  Թևան Պողոսյան

Հայաստանի ձայնը լսելի կդառնա միայն բանակցողի գիտակցված հեռանալուց հետո․  Թևան Պողոսյան

Հայաստանը միշտ պետք է բարձրացնի արցախահայերի հայրենիք՝ Արցախ, վերադառնալու հարցը։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ երբ Հայաստանը արցախահայերի վերադարձի մասին հարց է բարձրացնում, Ալիևն էլ պահանջում է մոտ 300 000 մարդու «վերադարձ» Հայաստան։ Քաղաքագետ Թևան Պողոսյանն ABC media-ի հետ զրույցում ասել է՝ Հայաստանը միշտ պետք է բարձրացնի այդ հարցը, խնդիրն այն է, թե ո՞վ է այդ բարձրացնողը, այսօրվա պարտված իշխանությու՞նը։

Ադրբեջանն այս ընթացքում ինչ ցանկացել է, իրականություն է դարձրել, իսկ Հայաստանը տարբեր ժամանակահատվածում սահմանել է տարբեր կարմիր գծեր ու տրորել այն. նշում է քաղաքագետը։

«Ես վստահ եմ, որ Ադրբեջանը հիմա չի քննարկելու այնպիսի հարց, որը կբխի Հայաստանի շահերից։ Հակառակը` ավելին է պնդելու։ Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել, որ մի հատ էլ դրույթների ցանկ քննարկի։ Գուցե Հայաստանի դիվանագիտության համար այդ ցանկերը կազմելը, դրա մասին խոսելը մտավարժանք է, բայց իրական կյանքը ուրիշ տեղում է գտնվում։ Մեր ձայնը լսելի դարձնելու միակ ուղին բանակցողի գիտակցված հեռանալն է»,- ասել է նա։

Այսօր Հայաստանը շատ գործ ունի անելու` արցախահայերի հայրենիք վերադառնալուց սկսած, մինչև փոխհատուցում ստացած ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» ցանկության քննության հետ կապված հարցեր։ Պարտված իշխանությունները որքան էլ փորձեն դրանք քննարկել, Ալիևը ուշադրություն չի դարձնելու։