Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին՝ չանել գործողություններ, որոնք կարող են սրել ներկայիս ճգնաժամը Մերձավոր Արևելքում. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ բաց բանավեճում։
«Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել է Իրանին և նրա դրածո ուժերին, որ չօգտվեն պահից՝ հարձակումներ իրականացնելու համար, որոնք սպառնում են ավելի լայն հակամարտություն հրահրել», – ասել է արտաքին գերատեսչության պաշտոնյան:
«Մենք դատապարտում ենք Իրանի հարձակումները Իրաքում և Պակիստանում գտնվող տարածքների վրա», – ասել է Զեյան: Միևնույն ժամանակ, նա Վաշինգտոնի անունից դատապարտել է Եմենի ապստամբ Անսար Ալլահի (հութիների) քայլերը, ներառյալ Կարմիր ծովում նավերի գնդակոծումը։
«Եվ թույլ տվեք հստակ ասել. Միացյալ Նահանգները կշարունակի ձեռնարկել համապատասխան պաշտպանական գործողություններ՝ համապատասխան միջազգային իրավունքին, որպեսզի պաշտպանի իր անձնակազմն ու շահերը տարածաշրջանում», – հավելել է դիվանագետը: