15 Հոտ
2024
13.9° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արևմտյան Ադրբեջան» եզրույթի  հիմքում պանթուրքիզմն ու հայատյացությունն է. Փոլադյան

«Արևմտյան Ադրբեջան» եզրույթի  հիմքում պանթուրքիզմն ու հայատյացությունն է. Փոլադյան

Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը «Նավթային փուչիկ» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին։ Ինչպե՞ս ծագեց այն, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է  տարածվում ադրբեջանական հասարակության մեջ և որո՞նք են առարկայական վտանգները:

«Սա եզրույթ է, որի ստեղծումն ու կիրառումը չէին կարող բազիսում չունենալ պանթուրքիզիմ ու հայատյացությանը հարող գաղափարների հիման վրա մշակված ծրագրեր: Ինչու՞. լիովին այլ, գուցե պակաս մտահոգիչ կլիներ, եթե Ադրբեջան պետության տարածքում գործող, տարատեսակ իրավաբանական գրանցում ունեցող կազմակերպություններ շրջանառեին այս եզրույթն ու հայտարարեին, որ Հայաստանի ողջ տարածքն ադրբեջանական է: Այլ հարթության հարց է, երբ ադրբեջանական քաղաքական ամենաբարձր ղեկավարությունն է կիրառում ահաբեկչական այս եզրույթն ու օգտագործում պետական հնարավոր բոլոր միջոցները»,- ասել է Փոլադյանը։

Ադրբեջանագետի խոսքով՝ ազգային ինքնության առնչվող խնդիրներ, գիտության անվան տակ հրամցվող ստեր սոցիալական ծանր խնդիրներ. որպես այս ամենից ազգաբնակչության ուշադրությունը շեղելու գերակա ուղղություն ադրբեջանական իշխանություններն ընտրել են թշնամու դեմ պայքարի խորագիրը` զուգահեռաբար ունենալով բազմաբևեռ ու լիակատար աջակցություն մեծ եղբորից և այլ պետություններից։