Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե նախագահներ Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրն ու համաձայնել, որ այս փուլում նրանց ներկայությունը նպաստում է տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև Արցախի այն բնակիչների վերադարձին, որոնք դա ցանկանում են:
«Մեր խաղաղապահներն այնտեղ են անգամ, երբ բոլորը ճանաչեցին Արցախը որպես ադրբեջանական տարածք։ Բայց այս հարցն այլևս չի վերաբերում հայկական կողմին, սա Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է», – ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: