
Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին․ Պեսկով
Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ առանց ամսաթվեր կամ այլ մանրամասներ նշելու․ հայտնում է ТАСС-ը։
«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ», – ասել է նա։
Փաշինյանը նախկինում հայտարարել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու մտադրության մասին, ընդ որում՝ երեք անգամ՝ 3-ին, 11-ին և 22-ին։


