27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զախարովան «հրեշավոր է» անվանել Բորելի հայտարարությունը Մոսկվայի և Կիևի հարաբերությունների մասին

Զախարովան «հրեշավոր է» անվանել Բորելի հայտարարությունը Մոսկվայի և Կիևի հարաբերությունների մասին

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումը սխալ կլինի, «հրեշավոր և ապշեցնող է»․ Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա հերթական հրեշավոր հայտարարություն է, բայց այն ընկալվում է որպես «չէ՞ որ նա Բորելն է»: Ի դեպ, դա ճիշտ նույն կերպ են ընկալվում նաև Եվրամիության երկրներում»,- ասել է Զախարովան։

«Մենք սա տեսնում ենք անընդհատ, ուստի այն տեղավորվում է այս մարդու և նրա թիկունքում կանգնածների էության ըմբռնման մեջ։ Չեմ կարող ասել, որ ես ցնցված չեմ Բորելի նոր հայտարարություններից»,- նշել է դիվանագետը։