Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան
Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում. այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱԺ խոսնակն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ պատրաստ է ու ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։
«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում», – հայտարարել է Ալեն Սիմոնյանը։