27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում․ Ալեն Սիմոնյան

Ոչ միայն Չեխիան, այլև բոլոր միջազգային գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն՝ տարածաշրջան խաղաղություն բերելու հարցում. այս մասին ասել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱԺ խոսնակն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս ասել է, որ պատրաստ է ու ամեն ինչ անում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։

«Բայց մենք տեսնում ենք, որ մեր հարևան երկիրն այդ առումով այդքան աչքի չի ընկնում։ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է միջազգային տարբեր հարթակներում առաջարկվող հանդիպումներից։ Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու հարցում», – հայտարարել է Ալեն Սիմոնյանը։