05 Մրտ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
-3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգելվել է Մոլդովայի արտաքին գործերի նոր նախարարի մուտքը Ռուսաստան

Արգելվել է Մոլդովայի արտաքին գործերի նոր նախարարի մուտքը Ռուսաստան

Մոլդովայի արտաքին գործերի նոր նախարար Միխայ Պոպշոյը Ռուսաստանում ներառվել է այն մարդմանց ցանկում, որոնց մուտքը երկիր արգելված է. այս մասին տեղեկացրել է NewsMaker-ը։

Պոպշոյը, այս փաստը մեկնաբանելով, հիշեցրել է, որ այդ ցուցակում հայտնվել է դեռ ամռանը, երբ պատգամավոր էր «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունից։ Պոպշոյը նշել է, որ չգիտի, թե ով է կազմել ռուսական ստոպ-լիստը, բայց ենթադրել է, որ դրանում որոշակի դեր կարող է խաղալ ՌԴ ԱԳՆ-ն կամ անվտանգության ծառայությունը։

«Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեն Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն իմ արտաքին գործերի նախարար նշանակվելուն։ Դա նրանց գործն է, ես չեմ կարող իմանալ, թե ինչ որոշում կընդունեն։ Բայց, միջազգային չափորոշիչների համապատասխան, դիվանագետները, չնայած երկրների տարաձայնություններին, աշխատում են երկխոսություն վարելու ուղղությամբ եւ պետք է դրանով զբաղվելու հնարավորություն եւ իրավունք ունենան»,- ասել է նախարարը։