27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը  ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ կքննակի տարածաշրջանային հարցեր. ՌԴ ԱԳՆ

Լավրովը ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ կքննակի տարածաշրջանային հարցեր. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փետրվարի 7-ին կհանդիպի ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ներկայացուցիչների և Ռուսաստանի Դաշնությունում ՀԱՊԿ երկրների դեսպանների հետ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում կազմակերպության և հարակից տարածաշրջանների պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի հարցերի շուրջ», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։