ABCMEDIA
ԱՄՆ-ի հարվածները սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հարվածները սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ-ն նման միջադեպերի շարունակությունն անվանել է սպառնալիք տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար։

Իրանի ԱԳՆ-ն կտրականապես դեմ է արտահայտվել Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գերատեսչությունը։

«Սա ամերիկյան կառավարության հերթական ռազմավարական սխալն է, որն այլ արդյունք չի ունենա, քան տարածաշրջանում լարվածության և անկայունության սրումը», – ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ քննադատական հայտարարություններով հանդես էին եկել Սիրիան և Իրաքը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքում ԱՄՆ-ի  ռազմաօդային հարվածներից 16 մարդ է զոհվել, գրում են տեղական լրատվամիջոցները։

Ամերիկայի Կենտրոնական զինված ուժերի հրամանատարությունն էլ հայտարարել է, որ սա պատասխան ավիահարվածներ են միայն։

Արդյունքում Ամերիկան ​​խոցել է ավելի քան 85 թիրախ Իրաքում և Սիրիայում։