Երկրում ընդունվող որոշումներն ու գործողությունները ավելի արդիական ու անհրաժեշտ են դարձնում իշխանափոխության օրակարգը․ ավագանու նիստի ընթացքում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
«ՏԻՄ-երից սկիզբ առնող ապիկարությունն ու ապաշնորհությունը տարածված է պետական ամբողջ համակարգում։ Չի կարող պետական մյուս համակարգում լինել վատ վիճակ, իսկ այստեղ լավ։ Իշխանությունները գործում են ընդդիմության հանդեպ խտրական բացահայտ վերաբերմունքով։ Արձանագրելով այս ամենը՝ նշում եմ, որ իշխանափոխության օրակարգը ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում»,- նշում է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Խոսելով այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված ավագանու անդամների լիազորությունների կասեցմանը՝ Սուքիասյանը նշել է։
«Եթե Երևանի ավագանին որոշի հեռացնել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանին, Երևանը ևս մեկ կորուստ կունենա։ Ստեփանյանը ավագանու այն անդամներից է, որ ունի հարգանք ու հեղինակություն։ Նա կարողանում է իր թիմի համար առանց սուբեկտիվ գործոն աշխատացնելով քվե բերել։ Երևանի վարչական համայնքներից մեկում ապրող և տարածքային կառույցը շատ ուժեղ աշխատացնող ավագանու անդամի հարցը դրված է քվեարկության։ Երևանը ևս մեկ կորսուստ կունենա, եթե Ստեփանյանը ազատվի պաշտոնից»,- ելույթը եզրափակել է Մանուկ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանում այսօր մանդատից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Նարինե Հարությունյանին և Սոնա Աղեկյանին։ Գևորգ Ստեփանյանն ու Զարուհի Փոստանջյանը կշարունակեն մնալ ավագանում։ Նրանց լիազորությունները կասեցնելու որոշման օգտին 32 անդամ էր քվեարկել, մինչդեռ 34 քվե էր անհրաժեշտ։