Իսրայելական կրակը Գազայի հատվածում չի դադարում։ Նոր սրացման հետևանքով զոհվել է 100 մարդ։ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասում վիրավորվել է ավելի քան 230 մարդ։ Իսրայելը նաև պնդում է, որ գործողության ընթացքում հայտնաբերել է ՀԱՄԱՍ-ի առևանգած երկու պատանդի։
Բայց Իսրայելը սեփական հարձակումներով վնասում է նաև իր քաղաքացիներին։ Գազայում պահվող երկու պատանդ է մահացել, ևս 8-ը՝ վիրավոր է:
Խմբավորման զինված թևը հայտարարել է, որ պատանդների համար պայմանները գնալով ավելի վտանգավոր են դառնում՝ նրանց պատշաճ բուժում ցուցաբերելու անկարողության պատճառով: Դրանից զատ, ՀԱՄԱՍ-ն այսպիսով պատանդների առողջության համար պատասխանատվությունն ամբողջությամբ դնում է Իսրայելի վրա։