ABCMEDIA
Սուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտոնակցի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտոնակցի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։

Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել  նաև համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։