ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին. այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Սեբաստիեն Լըկորնյուի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։