18 Նոյ
2024
6.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից հայտարարություններ չի ստացել անդամակցության կասեցման մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, ըստ երևույթին, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին հանրապետության չմասնակցելուն․ РИА новости-ին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։



«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է։ Միջոցառումներ, որոնք վերջերս կազմակերպել էր կազմակերպության կողմից»,- ասվում է հրատարակության հոդվածում։


Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը ըստ էության սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿին։