27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս. ՌԴ ԿԸՀ

ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 77,44 տոկոս. ՌԴ ԿԸՀ

2024 թվականին ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցությունը ռեկորդային է Ռուսաստանի նորագույն պատմության մեջ, այն կազմել է 77,44 տոկոս. այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Պամֆիլովան նշել է, գրեթե բոլոր ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը, արձանագրությունների 99,74%-ն արդեն անցկացվել են «Выборы» պետական ավտոմատացված համակարգ։

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի (Երևանի ժամանակով՝ 11։00) դրությամբ ընտրություններին քվեարկել է ավելի քան 87 մլն քաղաքացի, վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի մարտի 21-ին: