ABCMEDIA
ՌԴ-ն Հայաստանին չի ստիպում անդամակցել ՌԴ-ի և Բելառուսի միութենական պետությանը, որտեղի՞ց այս թեման․ Կոպիրկին

ՌԴ-ն Հայաստանին չի ստիպում անդամակցել ՌԴ-ի և Բելառուսի միութենական պետությանը, որտեղի՞ց այս թեման․ Կոպիրկին

Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի միութենական պետությանը, չեն համապատասխանում իրականությանը։ Լրագրողներին հայտնել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես ինքս այս հարցը տալիս եմ՝ որտեղի՞ց այս թեման։ Այստեղ կան հասարակական կազմակերպություններ, քաղաքական ուժեր, որոնք քարոզում են այս գործընթացը, բայց այս դեպքում նրանք կապ չունեն մեր միջպետական հարաբերությունների, մեր քաղաքական երկխոսության հետ »,- ասել է Կոպիրկինը։

Կոպիրկինը հավելեց, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները դառնում են ավելի լայն առճակատման առարկա։

«Սա շատ վատ է, շատ վտանգավոր է, իսկապես կարող է իրական վնաս հասցնել մեր հարաբերություններին, եթե հայկական կողմից բավարար քաղաքական կամք չլինի՝ պաշտպանելու մեր հարաբերությունների ողջ զանգվածը, ինչը շատ կարևոր է հասարակ մարդկանց համար»,- եզրափակել է Սերգեյ Կոպիրկինը։