18 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
6.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի և Լիբանանի հետ

Իսրայելը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմել Իրանի և Լիբանանի հետ

սրայելի արտգործնախարար Իսրայել Կացը, ավարտելով այցն Իտալիա, ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ Լիբանանի հետ, սակայն ուղղակի հարձակումների դեպքում ստիպված կլինի ռազմական գործողություններ ձեռնարկել։

«Մենք չենք ցանկանում պատերազմել Իրանի հետ, բայց եթե ուղղակի հարձակման ենթարկվենք, մենք կպատասխանենք», – ասել է նա La Repubblica-ին տված հարցազրույցում՝ հիշեցնելով, որ Թել Ավիվը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Սիրիայի հյուպատոսարանի վրա օդային հարվածի պատասխանատվությունը։
Կացը կարծում է, որ Արևմուտքը բավականաչափ տեղյակ չէ Իրանի կողմից բխող վտանգի մասին։ Նախարարի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից և հուսիների կողմից Գոլանի և Էյլաթի ուղղությամբ հրթիռներ արձակելուն, զուսպ է եղել։ «Բայց եթե, օրինակ, հրթիռներ թռչեն Լիբանանից Թել Ավիվ՝ որպես վրեժ Դամասկոսի համար, Իսրայելը կուղարկի իր ինքնաթիռները և նույնիսկ զինվորականներ»,- ասել է նախարարը։

Կացը նշել է, որ «Հզբոլլահի» հրթիռների պատճառով ստիպված են եղել հազարավոր իսրայելցիների տեղահանել, և եթե չկատարվի ՄԱԿ-ի 1701 բանաձևը, ստիպված կլինեն պատերազմել նաև Բեյրութի դեմ։

«Չենք ցանկանում դա, նախընտրում ենք գնալ բանակցությունների ճանապարհով՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և մյուսների աջակցությամբ, որոնք զորքեր ունեն այս գոտում»,- ասել է Կացը։