
Աստղերի շքահանդես՝ մեկ օրում․ Ռուսաստանում նույն օրը աստղագիտական 3 խոշոր երևույթ տեղի կունենա
Վեց մոլորակի շքերթ, Արեգակի ամբողջական խավարում և Պերսեիդների ասուպների առատ հոսքի․ օգոստոսի 12-ին Ռուսաստանի բնակիչները կարող են միանգամից երեք խոշոր աստղագիտական երևույթի ականատես լինել։ Այդ մասին РИА Новости-ն հայտնել է Ռեշետնևի համալսարանի աստղադիտարանի ղեկավար Սերգեյ Վեսելկովը։
Նրա խոսքով՝ լուսաբացից առաջ երկնքում կհայտնվեն Յուպիտերը, Մերկուրին, Մարսը, Ուրանը, Սատուրնը և Նեպտունը։ Յուպիտերը, Մարսը, Մերկուրին և Սատուրնը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, իսկ Ուրանն ու Նեպտունը դիտելու համար անհրաժեշտ կլինի հեռադիտակ կամ փոքր աստղադիտակ։
Վեսելկովը նաև նշել է, որ աստղային շքահանդեսը հնարավոր կլինի օրեր շարունակ՝ մոտ մեկ շաբաթ, մինչև Մերկուրին չափազանց շատ կմոտենա Արեգակին։


