
Թեհրանը Վաշինգտոնին է արտահանձնել 2024-ից իր երկրում պահող ամերիկուհուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը 2024-ից Իրանում պահվող ԱՄՆ քաղաքացուն թույլ է տվել լքել երկիրը։ Այս մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում՝ միաժամանակ հավելեով, որ Իրանն ամերիկուհուն ապօրինի էր պահվում։
ԱՄՆ նախագահը նշել է սակայն, որ Վաշինգտոնը գնահատում է Թեհրանի «բարի կամքի դրսևորումը»։
Թե ով է Իրանից ԱՄՆ-ին արտահանձնված քաղաքացին, Դոնալդ Թրամփը չի նշել, բայց ըստ The New York Times-ի՝ նա ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացի Դենա Կարարին է։
Թերթի տվյալներով՝ Կարարիին 2024-ի դեկտեմբերին Շիրազում հարազատներին այցելելուց հետո արգելել էին լքել Իրանը՝ նրան մեղադրելով լրտեսության համար։


