ABCMEDIA
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել մեր զինված ուժերին, արտաքին ուժերի կարիք չկա․ Իրանի նախագահ

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել մեր զինված ուժերին, արտաքին ուժերի կարիք չկա․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ելույթ է ունեցել Բանակի օրվա առթիվ Իսլամական Հանրապետության բանակի շքերթի ընթացքում։

 «Զինված և ժամանակակից բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների հզոր կորպուսը և մեր զինված ուժերը երկրի հզորության ողնաշարն են: Տարածաշրջանի ուժերը կարող են ապավինել մեր զինված ուժերին։Եթե Իսրայելը մեր տարածքի նկատմամբ նույնիսկ ամենափոքր խախտում թույլ տա, կկանգնի դաժան պատասխանի առաջ»,-ասել է Ռայիսին։

Դիմելով տարածաշրջանի երկրներին՝ Ռայիսին ասել է․ «Ես ասում եմ տարածաշրջանի երկրներին, որ մեր ռազմական ուժերը ստեղծում են անվտանգություն և խաղաղություն, ուժի աղբյուր են տարածաշրջանի համար և լիովին վստահելի են։ Այդ երկրները, Սիոնիստական ռեժիմի հետ կապերի փոխարեն, պետք է ապավինեն իրենց ձեռքբերումներին։ Տարածաշրջանում արտաքին ուժերի կարիք չկա»,- եզրափակել է նա։