27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է ստանում Հայաստանը՝ 4 գյուղերը հանձնելով․ ադրբեջանագետ

Ի՞նչ է ստանում Հայաստանը՝ 4 գյուղերը հանձնելով․ ադրբեջանագետ

Այսօր Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հայտարարություն է տարածել ու նշել՝ առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում է իրականացվում՝ սկսելով Տավուշի գյուղերից։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը մեկնաբանում է՝ ի՞նչ կստանա Հայաստանը՝ այդ գյուղերը հանձնելով։

«Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում: Այսօրվա իրադարձությամբ, ինչպես արդեն նշվեց վերը, առաջին անգամ ունենում ենք սահմանազատված սահման Ադրբեջանի հետ, ինչը կարելի է որակել որպես նշանակալի իրադարձություն։ Անվտանգության ու միջազգայինի անվան տակ սկզբում հանձնեց Արցախը, հիմա անցավ Հայաստանին… ՀՀ ներկայիս իշխանությունը Ադրբեջանի ձեռքի գործիքն է մեր պետության դեմ, ուրիշ ոչինչ…»,- ասել է Հայրապետյանը։