ABCMEDIA
Էրդողանը ՀՀ-ին կոչ է արել «հրաժարվել անհիմն հիշողություններից» և կենտրոնանալ առկա իրողությունների վրա

Էրդողանը ՀՀ-ին կոչ է արել «հրաժարվել անհիմն հիշողություններից» և կենտրոնանալ առկա իրողությունների վրա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին կենտրոնանալ առկա իրողությունների վրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար։ «Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Հիմա իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է», – նշել է Էրդողանը՝ հավելելով, որ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։